Թող բարի լինեին կարդալ, թե ինչի տակ էին ստորագրել. Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրը՝ բողոքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է «Ծառուկյան դաշինքի» 12 թեկնածուներն այսօր դիմել են ՀՀ ԿԸՀ՝ հայտնելով ինքնաբացարկի դիմումները չեղարկելու մասին:

Ինչպես  հայտնի է «Ծառուկյան դաշինքի» նոտարը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրն է, և հենց նա է վավերացրել ինքնաբացարկի դիմումները:

ArmLur.am-ն այս մասով մեկնաբանության համար դիմեց հենց  Աննա Աբրահամյանին. «Իմ արած գործարքները բոլորը օրինական են, չի եղել որևէ մի գործարք, որ ես քաղաքացուն առանց տեսնելու վավերացնեմ որևէ փաստաթուղթ: Իսկ ինչ վերաբերվում է դիմումներին, ապա թող բարի լինեն կարդալ, թե ինչի տակ են ստորագրել»,- ասաց նա:




Լրահոս