Ադրբեջանական խնձորի բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսակետում քաոսային իրավիճակ է. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթն օրերս ահազանգ էր ստացել այն մասին, որ ադրբեջանական խնձորի պատմությունից հետո ներկայում հայ–վրացական՝ Բագրատաշենի սահմանային անցակետերում քաոսային իրավիճակ է տիրում: Խնդիրն այն է, որ խստացված ստուգում իրականացնելու պայմաններում ֆիզիկական անձինք ևս չեն կարողանում իրենց հետ օրենքով սքահմանված 50 կգ քաշ ունեցող գյուղմթերք անցկացնել:

Խմբագրությանն ահազանգած քաղաքացիները նշում էին, որ շատերը նույնիսկ իրենց ապրանքը թափում են սահմանին և հեռանում, իսկ սահմանային գյուղերի բնակիչները, ովքեր գյուղմթերքը հիմնականում գնում են Սադախլոյի շուկայից, անելանելի իրավիճակում են հայտնվել: Մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակից դուրս գալու և իրենց բողոքի ձայնը իշխանություններին լսելի դարձնելու համար սահմանամերձ գյուղերի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել և փակել միջպետական ճանապարհը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս