Յուվեցի Կարոյի՝ խորհրդարան չգնալը փոխհատուցեցին. փեսան ազատ է արձակվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանը երեկ ազատ է արձակվել: Վերնիսաժի գործով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Գոռ Առաքելյանին դիմավորելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել պաշտոնյաներ, քրեական հեղինակություններ, անգամ՝ աստղեր: Մեր աղբյուրը, օրինակ, նկատել է երգիչ Թաթային, ով անձամբ է գնացել բերդ, սպիտակ մեքենայով՝ Գոռ Առաքելյանին դիմավորելու:

Ավելի ուշ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Գոռ Առաքելյանն ազատվել է նախագահի ներման շնորհիվ, պայմանական վաղաժամկետ ազատվելու համար նրա ժամկետը չէր լրացել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս