«Ծառուկյան դաշինք»-ի ըմբոստները կներվե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ տարված մանդատից հրաժարվելու դիմումները հետ վերցրած ,Ծառուկյանե դաշինքի կողմից պատգամավորության թեկնածուներ առաջադրվածների ճակատագիրը դեռեւս անհայտ է:

Իհարկե, այդ ութնյակից գրեթե բոլորը հայտարարեցին, որ պատրաստ են իրենց մանդատը վայր դնել այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը կասի այդ մասին, բայց դաշինքի առաջնորդի որոշումը դեռեւս հայտնի չէ անգամ իր կուսակիցներին: Քանի որ ինքնաբացարկների դիմումները հետ վերցնելուց եւ մանդատներ ստանալուց հետո ութնյակից թերեւս հենց յոթը (բացի Խաչիկ Մանուկյանից) հայտարարեցին, որ պատրաստ են գնալ նման քայլի, հետեւաբար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դաշինքից պարզել, թե ի՞նչ է որոշվել, կներե՞ն ըմբոստներին եւ կթույլատրե՞ն լինել 6-րդ գումարման Ազգային ժողովում, թե, այնուամենայնիվ, ճանապարհ կդնեն.

«Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ, թե ինչ զարգացումներ են հաջորդել այդ ամբողջ պրոցեսին»,- ասաց դաշինքի նախընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանը:

Ինչպես տեւական ժամանակ գաղտնի էր պահվում պատգամավորի մանդատ ստանալու համար թույլտվություն ունեցողների ցանկը, այնպես էլ հիմա այս ութնյակի խորհրդարանական ճակատագիրն է անհայտ, ասել է, թե ինտրիգը կպահպանվի մինչեւ մայիսի 18-ը՝ ԱԺ առաջին նիստի օր




Լրահոս