ՖՈՏՈ. Ամենագեղեցիկ աստղային մայրիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնիների լուսանկարները մենք տեսնում ենք ամեն օր և հիանում նրանց գեղեցկությամբ: Սակայ նրանք հենց այնպես չեն դարձել գեղեցիկ արտաքինի տեր: Այս դեպքում գործ ունեն նաև գեները:

Adme.ru-ն ներկայացնում է աստղերի ամենագեղեցիկ մայրիկներին, որոնք իսկապես հիանալի տեսք ունեն:

Իոլանդա Հադիդ, Բել, Ջիջի և Անվար Հադիդների մայրիկը

Իոլանդա Հադիդը 53 տարեկան է, սակայն դա քիչ բան է նշանակում: Նախկինում նա մոդել էր աշխատում, իսկ հիմա գրքեր է գրում:

Մենդի Կորնետ, Սելենա Գոմեսի մայրը

Նա դեռ 41 տարեկան է, ունի իր սեփական պրոդյուսերական ընկերություն, որը հիմնադրվել է երկրորդ ամուսնու հետ համատեղ:

Տիշ Սայրուս, Մայլի Սայրուսի մայրը

Տիշ Սայրուսը վերջերս դարձել է 50 տարեկան: Մինչ 2012 թվականը նա ակտիվորեն զբաղվում էր պրոդյուսերությամբ, ինչպես նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում:

Հոլդի Հոուն, Քեյդ Հադսոնի մայրը

Հոլդի Հոունն այս տարի դարձավ 72 տարեկան, բայց էներգիան նրա մեջ դեռ եռում է: Նա հանդիսանում է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր:

Թինա Նոուլզ, Բեյոնսեի մայրը

63-ամյա Թինան ունի երկու աղջիկ և ներկայումս հանդիսանում է դիզայներ:

Բլայտ Դաներ, Գվինեթ Փելթրոույի մայրը

Բլայթը չնայած դեռ իր տարիքին, շարունակում է ակտիվ կյանք վարել՝  նկարահանվում է ֆիլմերում, մասնակցում միջոցառումների և հանդիսանում է քաղցկեղի դեմ պայքարելու ֆոնդի անդամ:

Քրիս Ջեններ, Քիմ Քարդաշյանի մայրը

Քրիս Ջեները 61 տարեկան է, զբաղվում է գործարարությամբ, բացի այդ հանդիսանում է հանրային անձ:

Հերդա Ջեյկոբ Ալետա, Շարլիզ Թերոնի մայրը

Շարլիզ Թերոնն իրեն համարում է մայրիկի դուստր: Հերդան հետաքրքրվում է աղջիկների կյանքով:

Գվադելուպե Ռոդրիգես, Ջենիֆեր Լոպեսի մայրը

Երկուսի միջև վեճերը մնացել են մանկությունում. այժմ նրանք ընկերներ են և սիրում են իրար հետ ժամանակ անցկացնել:

Ջեյն Էտա Փիթ, Բրեդ Փիթի մայրը

Բրեդ Փիթը մամայի տղա է: Նա շատ է սիրում իր մայրիկին, և գլխավորը, լսում է նրա գրեթե բոլոր խորհուրդները:

Կարեն Լոուրենս, Ջենիֆեր Լոուրենսի մայրը

Երիտասարդ տարիքում Կարեն Լոուրենսը դերասանուհի էր:




Լրահոս