ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետպատվերով աշխատող մի շարք բուժհիմնարկներ հայտնվել են աննախանձելի իրավիճակում. նախարարն անհաղորդ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետպատվերով աշխատող մի շարք բուժհիմնարկներ հայտնվել են աննախանձելի իրավիճակում: Նրանք ծառայություն են մատուցել քաղաքացիներին, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը ամենատարբեր պատճառներով զլանում է գումարները փոխանցել:

Նաեւ սա է պատճառը, որ պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացող ՀՀ քաղաքացիներն այս փուլում դժվարությունների առջեւ են կանգնել. «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները պատմում են, որ հիվանդանոցներում հիվանդներին հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել` պատճառաբանելով՝ գումարները վերջացել են:

Ինչպե՞ս է իրավիճակը բացատրում համակարգի թիվ մեկ պատասխանատուն` ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Նա, ինչպես միշտ, անհաղորդ է իրավիճակին` նույնիսկ չիմանալով, թե իր ղեկավարած համակարգում ինչ է կատարվում: Երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նրանից փորձել է հասկանալ, թե ինչ է արվում այս խնդիրը լուծելու ուղղությամբ, նախարարը հայտարարել է, թե նման տեղեկություն նախարարությունը չունի: Հիմա ստացավ, սպասենք զարգացումներին:




Լրահոս