ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը թվով 104 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 10 ամպ, կատարվել է 26540 կրակոց:

***

Հունիսի 30-ին, ժամը 22:20-ից մինչև 22:36-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 26 կայանքներից Արմավիրի մարզի Այգեշատ, Տանձուտ, Ալաշկերտ, Արևիկ, Բամբակաշատ, Եղեգնուտ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Արտաշար, Արմավիր համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 2635 կրակոց:

***

Հունիսի 30-ին, ժամը 19:15-ից մինչև 19:30-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 3 կայանքներից Լոռու մարզի Այգեհատ և Օձուն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 200 կրակոց:

***

Հունիսի 30-ին, ժամը 17:41-ից մինչև 17:50-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Լեջան համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 200 կրակոց:

***

Հունիսի 30-ին, ժամը 18:04-ից մինչև 19:59-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 21 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Երվանդաշատ, Արգինա, Քարակերտ, Կողբավան, Շենիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 2 ամպ, կատարվել է 7291 կրակոց:

***

Հունիսի 30-ին, ժամը 14:31-ից մինչև 19:43-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 36 կայանքներից Արագածոտնի մարզի Աղձք, Կոշ, Ուջան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Արագածոտն, Նոր Եդեսիա, Արագածավան, Արտենի, Լուսակն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 3 ամպ, կատարվել է 15067 կրակոց:

***

Հունիսի 30-ին, ժամը 15:27-ից մինչև 15:42-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 6 կայանքներից Վայոց Ձորի մարզի Ռինդ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 694 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Արուճ, Ագարակավան և Շամիրամ համայնքների տարածքներում, որոնք չեն պաշտպանվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

***

Հունիսի 30-ին, ժամը 14:52-ից մինչև 15:00-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 10 կայանքներից Արմավիրի մարզի Արագած, Լեռնամերձ, Ամբերդ, Աղավնատուն, Ծաղկալանջ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 453 կրակոց:




Լրահոս