![](https://armlur.am/wp-content/uploads/2016/11/diak-di-600x337.jpg)
Օգոստոսի 9-ին, ժամը 17:24-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 20-րդ փողոցի 21-րդ շենքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1934 թ. ծնված Վ. Ն.-ի դին: