2015 թվականի դեկտեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը դատական նիստերի դահլիճում ընթերցանությամբ է զբաղված:
Մինչ մեղադրող դատախազը խմբի անդամների մեղադրականներն է ներկայացնում, Վարդանյանը ժամանակ չի կորցնում և պարապ նստելու և պարզապես լսելու փոխարեն` գեղարվեստական գրականություն է ուսումնասիրում:
Դեռևս չհաջողվեց պարզել` որ հեղինակին է նա նախընտրում: Վարդանյանը, կարծես, անգիր ծանոթ է գործի նյութերին, կամ պարզապես չի ցանկանում ուշադրություն դարձել իր գլխավորած խմբի անդամների մեղադրականներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: