
Ավստրիայի մայրաքաղաքում Միգրացիոն ոստիկանությունը ձերբակալել է Ուկրաինայի երկու քաղաքացու ծխախոտային խոշոր ծավալի արտադրանքը մաքսանենգ ճանապարհով անցկացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին տեղեկացնում են տեղի իրավապահ մարմինները:
Ոստիկանության միգրացիոն բաժանմունքը հատուկ օպերացիա է անցկացրել Վիեննայի երկաթգծային կայարանում: Ոստիկանության աշխատակիցները ստուգել են երկու ուկրաինացիների ուղեբեռը և դրանում հայտնաբերել ծխախոտի 150 տուփ, որը պարունակում է 30 հազար գլանակ:
Ուկրաինացիները ցանկանում էին անցկացնել մաքսանենգ ճանապարհով: Ամբողջ ապրանքն առգրավվել է, ուկրաինացիները` ձերբակալվել են: Դեպքի առթիվ անցկացվում է քննություն: