Հրապարակվել են գանձապետական պարտատոմսերի շուկայի խաղացողների գործունեության գնահատականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման եւ ընտրության կարգը հաստատելու մասին» N348-Ն հրամանի (ուժի մեջ է մտել 2017 թվականի օգոստոսի 11-ից) համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների (գործակալների) եւ պոտենցիալ մասնակիցների գործունեության եռամսյակային գնահատականները:

Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարությունից, գնահատվող ժամանակահատվածն ընդգրկում է 2016 թվականի հոկտեմբերից մինչեւ 2017 թվականի հուլիսը: Գնահատման արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:




Լրահոս