Խուստուփ լեռան լանջին մոտ 100 հա այրված տարածքում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին, ժամը 09:30-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվում երեք փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի չորս աշխատակից:

Հրդեհը մարվել է ժամը 18:00-ին: Այրվել է մոտ 100 քմ խոտածածկույթ:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին մոտ 100 հա այրված տարածքում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ. Խուստուփ լեռից դեպի արևմուտք այրվում է մոտ 100 քմ խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 30 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին: Դեպքի վայրում են գտնվում երեք փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի չորս աշխատակից:




Լրահոս