
Բուժհաստատությունների օպտիմալացումը շարունակվող պրոցես է և տվյալ հաստատությունից դուրս մնացող բժիշկները ստանում են իրենց առաջարկները: Բժիշկներից ոչ ոք առանց համարժեք աշխատավարձային աշխատանքի չի մնում: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Անդրադառնալով տարեվերջին պետպատվերի վերջանալու փաստին` Ալթունյանը նշեց. «Առողջապահությունն ապրում է սահմանափակ բյուջեի պայմաններում: Փորձում ենք ձգել ամբողջ տարվան և ամբողջական պահանջարկը չենք կարողանում փակել»:
Խոսելով Նաիրիտ գործարանում հրդեհի վնասակարության մասին` նա նշեց. «Ինչ վերաբերում է բուն այրվող նյութին, դրա ծուխը վտանգավոր չէ, քանի որ արտանետում է շմոլ գազ և ջուր, որը վնասակար չէ»:
Մանրամասները` տեսանյութում: