Հրդեհ Մնջոյանի անվան ինստիտուտում. կողքի շենքից մարդկանց տարհանել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրդեհ է բռնկվել Մնջոյանի անվան Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի» մասնաշենքերից մեկում:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին կրակը մարվել է, վիրավորներ չկան:

Ըստ փոխտնօրենի հրդեհի առաջացման պատճառները դեռևս անհայտ են:

Հավելենք, որ շենքի կողքին միայն Երեւանի քննչական վարչության շենքն է, որի աշխատակիցները միանգամից տարհանվել են:




Լրահոս