Ահազանգ․ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, РП-4 է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և սակրավորների խմբերը:

Հայտնաբերված իրը չի խոչընդոտում երկաթուղու երթևեկությունը:

Պարզվել է, որ հայտնաբերված իրը РП-4 հակագազի օդազտիչ է, որը տեղափոխվել է անվտանգ տարածք:




Լրահոս