Ում հաջողվեց «բերման ենթարկել» Ազգային ժողով. տապալված նիստը կայացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ԱԺ-ում Ժամը 18:00-ին պետք է մեկնարկեր Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նիստը, սակայն քվորման բացակայության պատճառով այն հետաձգվեց. նիստին ներկա էր երեք պատգամավոր՝ Ալիկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանն ու Ռոմիկ Մանուկյանը:

Սակայն դրանից հետո որոշում է կայացվել ևս մեկ արտահերթ նիստ հրավիրել . այսպիսով հնարավոր եղավ Միհրան Պողոսյանին ու Ֆելիքս Ցոլակյանին «բերման ենթարկել»  խորհրդարան և նիստը կայացավ:

Հանձնաժողովը հավանություն է տվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկելու որոշմանը:

Օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Շատ արագ մեր հասարակությունը գնահատելու է այս նախագիծը։ Կարեւոր սկզբունքը, որ դրված է, սոցիալական արդարության եւ հավասարության սկզբունքն է»,- նշել է Զաքարյանը։ Ի վերջո, հանձնաժողովը չորս կողմ ձայներով որոշում է կայացրել նիստերի օրակարգում ընդգրկել եւ երկրորդ ընթերցման ներկայացնել նախագիիծը:




Լրահոս