
Նոյեմբերի 12-ին, ժամը 16:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Դումանի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի անկողնում հայտնաբերվել է 1942 թ. ծնված Օ. Մ.-ի դին: