Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է ժառանգություն ընդունել լիազորված անձի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ արդյոք ժառանգություն ընդունել իմ ներկայացուցչի (լիազորված անձի) միջոցով: Եվ խնդրում եմ ասեք, թե ո՞րն է լիազորագրի առավելագույն ժամկետը:

Սիրանույշ Խաչատրյան (47 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը: Նշենք, որ նույնը վերաբերում է նաեւ ժառանգությունից հրաժարվելուն. ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:
Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կամ լիազորագրից հրաժարվելը կատարվում է նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ժառանգատու կարող է լինել յուրաքանչյուր ֆիզիկական անձ` անկախ տարիքից, գործունակ կամ անգործունակ լինելուց, քաղաքացիությունից, սեռից, սոցիալական ծագումից: Վավերացման ենթակա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը վավերացվող յուրաքանչյուր փաստաթղթի վրա կատարում է համապատասխան վավերացման մակագրություն: Ավելացնենք, որ օտար լեզվով վավերացվող փաստաթղթերի վրա վավերացման մակագրությունները կարող են կատարվել համապատասխան լեզվով:




Լրահոս