Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 15։58-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «BMW» մակնիշի 21 SO 589 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ն. Ա.) դուրս է եկել ճանապարի երթևեկելի մասից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ճանապարհի երթևեկել հատված։




Լրահոս