Կառավարությունն իր պահուստային ֆոնդից խորհրդարանին կհատկացնի 53 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից խորհրդարանին կհատկացնի 53 միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներառված է գործադիրի՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում:

Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելիք գումարից 39 միլիոն դրամը ծախսվելու է խորհրդարանի ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները կատարելու համար: Այն հանգամանքը, որ խորհրդարանի ջեռուցման համակարգի հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ օրենսդիրի աշխատակազմը զբաղված է նորոգման աշխատանքներ իրականացնելով, փաստ է, որին «Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է: Ինչեւէ, խորհրդարանին հատկացվելիք գումարից 14 միլիոն դրամն էլ ծախսվելու է վարչական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:




Լրահոս