
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Ոստիկանութան Երևան քաղաքի վաչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Արաբկիր վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վ. Փափազյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Արտուշ Հովհաննիսյանն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում նրա և մի քաղաքացու հետ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ժամանակ էլ այդ քաղաքացին իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել Ա. Հովհաննիսյանի ուղղությամբ։
Մանրամասները՝ այստեղ