Արսենալը ռեկորդային գնով ձեռք է բերել Օբամեյանգի տրանսֆերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արսենալը պաշտոնական կայքում հայտարարել է, որ Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվելու է Լոնդոն:

Տրանսֆերի արժեքը կազմել է 56 մլն ֆունտ, որը համարվում է թիմային ռեկորդ: Նախորդ ամենաթանկ տրանսֆերը պատկանում էր Ալեքսանդր Լակազետին՝ 46.5 մլն ֆունտ:

Օբամեյանգի տրանսֆերի շնորհիվ Արսենալի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվելու էր գալիք ամռանը:




Լրահոս