ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետարանի անհետևողականությունը․ Թումանյան փողոցի ապամոնտաժված սրճարանները ետ են վերադառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հուլիսի 17-ին Երևանի Թումանյան փողոցի սննդի կետերը, որոնք խոչընդոտում էին հետիոտների ազատ տեղաշարժին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով ապամոնտաժվեցին։

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ սննդի կետերից մեկը այս օրերին ձմեռային հատված է կառուցել նույն տարածքում, որը ամռանն «ազատագրվել» էր։

Փաստորեն, քաղաքապետարանը հրաման է արձակում և հետևողական չի լինում`արդյոք կատարվո՞ւմ է իր հրամանը, թե՞ դա ժամանակավոր բնույթ էր կրում և վերաբերում էր միայն 2017 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ այս հատվածի դժվարանցանելիության վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ներկայացրել նաև Երևան ժամանած զբոսաշրջիկները։

Հասմիկ Սարգսյան




Լրահոս