5 զարմանալի փաստ բանանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրվա ընթացքում մեկ բանանի օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա. այն կօգնի կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև լրացնել մի քանի անհրաժեշտ էլեմենտների մակարդակը։ Այս մասին գրում է Gogetnews.info-ն:

Մի քանի փաստ բանանի մասին

Բանանը մեծ քանակով կալիում և նատրիում է պարունակում։ Ամեն օր բանան օգտագործելու դեպքում կարող եք նվազեցնել կաթվածի և սրտի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը։

Եթե օրգանիզմն անհրաժեշտ քանակով կալիում է ստանում, ուղեղն ու հիշողությունը 1.5 անգամ արագ և արդյունավետ են աշխատում։

Բանանը հարուստ է երկաթով և կարող է օգնել կանխարգելել անեմիայի զարգացումը։ Բանանի օգտագործման շնորհիվ կալցիումը մնում է օրգանիզմում, ինչը նպաստում է ոսկորների ու ատամների ամրացմանը։ Բանանն օգնում է նաև արյան մեջ կարգավորել շաքարի մակարդակը։




Լրահոս