Իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել: Միայն այս տարվա առաջին ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 123.5 մլն դոլարով, եւ հունվարի 31-ի դրությամբ այն կազմել 6 մլրդ 898.1 մլն դոլար: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գումարի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 285.6 մլն դոլար, որից 4 մլրդ 963 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Հայաստանի պետական պարտքի աճի տեմպերն ավելի պարզ պատկերացնելու համար բավական է նշել, որ մեկ տարի առաջ՝ 2017թ. փետրվարի 1-ի դրությամբ, այն 5 մլրդ 970.7 մլն դոլար էր, այսինքն՝ ավելացել է 927.4 մլն դոլարով: Չնայած իշխանությունները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ փորձում են համոզել, թե պարտքի չափը վտանգավոր չէ, սակայն եթե նկատի ունենանք հանգամանքը, որ գնալով ավելանում է բյուջեից պարտքի սպասարկման չափը, այնուամենայնիվ, դեֆոլտի առաջ հայտնվելու լուրջ մտավախություն կա»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս