Փետրվարի 15-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամներ Տիգրան Ավինյանը ( Ելք դաշինքի խոսնակ) և Զարուհի Բաթոյանը: ԹԵՄԱ՝ Ելք դաշինքի գնահատականը Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի առթիվ:

***
Փետրվարի 15՝ ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում տեղի կունենա ՔշիշտոֆՊենդերեցկու երգչախմբային երաժշտության երեկո։ Ելույթ կունենա «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան)։

Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբկազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգայիներաժշտական փառատոնը։

***

ՓԵՏՐՎԱՐԻ  15-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԱՆ Գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության և փոխներարկաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զաքարյանի, պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ, արյունաբան Լուսինե Քրմոյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Բանախոսները կներկայացնեն հիվանդացության վերաբերյալ վիճակագրություն, բուժման ուղղությամբ գրանցված հաջողությունները:

***

Փետրվարի   15–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն   «Հայ լուսանկարիչներ»  գրքի հեղինակ, լուսանկարիչ Վահան Քոչարը եւ «photopodium.com» լուսանկարչական կայքի հայաստանյան ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը:
ԹԵՄԱ՝   առաջիկայում Երևանում նախատեսված է  լուսանկարչական միջազգային ցուցահանդես. Հայաստանում լուսանկարչությունը զուրկ է պետական աջակցությունից և անտեսված՝  մինչդեռ լուսանկարչական արվեստը բավականին հեռանկարային ոլորտ է և կարող է Հայաստանը ներկայացնել միջազգային ասպարեզում. ոլորտում առկա խնդիրները  եւ  դրանց հնարավոր լուծումները:

***

Փետրվարի 15-ին ժամը 12:00-ին  «Պոստ Սկրիպտում»  մամուլի ակումբում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կխոսի ներքին և արտաքինքաղաքական զարգացումների մասինինչպես նաև կանդրադառնա թուրքամերիկյան հարաբերություններին և Ամերիկայի սպառնալիցհայտարարությանը

 ***
Փետրվարի 15-ինժամը 13։00-ին,  ԵՊԲՀ նիստերի դահլիճում  Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանՆորին Գերազանցություն պարոն Յոգեշվար Սանգվանը և ԵՊԲՀռեկտոր Արմեն Մուրադյանը կմասնակցեն բժշկական համալսարանի հնդիկ ուսանողների համար նախատեսված Հնդկաստանի Հանրապետության արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության (Foreign Medical Graduates Examination (FMGE)) նախապատրաստական դասընթացների մեկնարկին նվիրված միջոցառմանը։




Լրահոս