Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 9 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել 9-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 9 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է խարդախության 11, գողության 8, կողոպուտի 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, անձի առևանգման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս