Միքայել Մելքումյանը ստիպված կլինի հրաժարվել իր աշխատանքից. որն է նրա փորացավը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վարիչ է և չի ուզում հրաժարվել այդ պաշտոնից, թեև ստիպված է լինելու: Բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենքով ամբիոնի վարիչը հռչակվում է վարչական աշխատող, իսկ օրենքը պատգամավորին արգելելու է զբաղվել վարչական աշխատանքով: Մինչև այժմ այն համարվում էր գիտամանկավարժական, որի վրա արգելք չկար: Եվ ահա Մելքումյանն ու «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորներ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գրոհել են Գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանին՝ նրան մեղադրելով ոչ հավասարակշռված օրենքի նախագիծ ներկայացնելու համար: Մկրտչյանն էլ պատգամավոր Մարինա Մարգարյանի հարց-մեղադրանքներին ի պատասխան՝ հասկացրեց, որ տեղյակ է փորացավից՝ ասելով. «Մեր նպատակն է, որ մարդը մի տեղ մի պաշտոն, երեք տեղ էլ այլ պաշտոններ չզբաղեցնի, որ մարդը կարողանա կատարել իր հիմնական պարտականությունները՝ գիտական և վարչական: Ես 0,25 դրույքով, 0,5 դրույքով ամբիոնի վարիչ չեմ հասկանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս