Հայ իրավաբանները Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ իրավաբաններ Միքայել Ամերյանն ու Արմենուհի Աշվանյանը Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել:

Այս մասին տեղեկանում ենք Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի պաշտոնական կայքից:

Դատավորները Կալիֆորնիայի «Հայկական փաստաբանների միության» ներկայացուցիչներ են: 43–ամյա Միքայել Ամերյանը 2003 թվականից զբաղեցնում էր Լոս Անջելեսի դատախազության համայնքային փաստաբանի տեղակալի պաշտոնը, իսկ 46–ամյա Արմենուհի Աշվանյանը՝ Գլենդելի համալսարանի իրավաբանական քոլեջի դոցենտ է, ով 2005 թվականին Լոս Անջելեսի շրջանային դատախազի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս