Հետախուզման մեջ գտնվող «օրենքով գողերը» կգան Հայաստան. մեծ «սխոդկա» է սպասվում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթ գրում է. «Աշխարհում այսօր մնացել են շուրջ 500 «օրենքով գողեր», ովքեր ապրիլին Հայաստանում խորհրդարանական կառավարման վերջնական անցումից հետո պատրաստվում են հավաքվել Երևանում։ Մեր տեղեկություններով՝ հավաքը Հայաստանում կազմակերպելու են իշխանության մաս կազմող, քրեական աշխարհի հետ սերտորեն կապված օլիգարխներ։

Նրանցից շատերը Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզման մեջ են։ Մեր տեղեկություններով՝ կազմակերպիչ օլիգարխները սպասում են, որպեսզի ապրիլ ամսին Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո նրանից անհրաժեշտ համաձայնություն ստանան և նշանակեն «սխոդկայի» ամսաթիվը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս