Մարտի 5-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 5-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը եւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանը:

Թեման` Հայաստանյան շուկայում խաղալիքների անվտանգության խնդիրն ու այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը. ոլորտում բացահայտված խախտումների հետքերով:

**
Մարտի 5-ին ժամը 12.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի  կունենա  ասուլիս՝ իրավապաշտպանների մասնակցությամբ։

Թեման՝ «Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ ապօրինի քրեական հետապնդման գործը»։

Բանախոսներն են

փաստաբաններ՝

Լիպարիտ Սիմոնյանը
Մուշեղ  Շուշանյանը

իրավապաշտպաններ

Արթուր Սաքունցը
Նինա Կարապետյանցը
Մարինա Պողոսյանը

***

Մարտի 5-ին ժամը 11:00-ին  «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը կխոսի ապագապլանների, առաջարկների մասին, կանդրադառնա սեպտեմբերին Ռուսաստանում չկայացած մենամարտին և կներկայացնիմանրամասներ` Ավստրալիայում ներկայիս գործունեության վերաբերյալ։

***

Մարտի 5-ին ժամը 12:00-ին  «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորՍերգեյ Բագրատյանը կխոսի ՀՀ 4-րդ նախագահի ընտրվելու մասին, կանդրադառնա նորընտիր նախագահից սպասվողակնկալիքներին, կներկայացնի նախագահականից խորհրդարանական հանրապետության անցման  դրական և բացասականկողմերը և դրանից բխող հետևանքները

***

Մարտի 5-ին, ժամը 9:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա աշխատաժողով հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես կգան ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոն, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետներ, մասնագիտական հանրության ներկայացուցիչներ:




Լրահոս