Մարտի 9-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 9-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ՝ Արագած Ախոյանի, և Ալևիների Եվրոպական խորհրդի փոխնախագահի և Ալևիների Եվրոպական տարբեր երկրների կազմակերպությունների ղեկավարների համատեղ ասուլիսը։
Թեման՝ «Ալևիների Եվրոպական տարբեր երկրների ղեկավարների այցի նպատակը Հայաստան. Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ալևիական համայնքների ներկայիս խնդիրները.  Հայ- ալևիական հարաբերությունները. Հայոց ցեղասպանության վերաբերյալ ալևիների Եվրոպական տարբեր երկրների կազմակերպությունների հայտարարությունը»։
***
Մարտի 9-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  ասուլիս՝ DJ-ների միջազգային օրվա կապակցությամբ։
Բանախոսներն են՝
DJ-ների հայկական ասոցիացիայի անդամներ՝
DJ Guevo, DJ Arni Rock-ը և
Հյուրախաղերով Երևանում  գտնվող ծագումով բելգիացի  DJ Jerry Roper-ը
Թեման՝ «Մարտի 9-ը  DJ-ների միջազգային օրն է. Ովքեր են Հայաստանում DJ-ները Ի՞նչ է DJ–ությունը. մասնագիտություն, հոբբի թե՞ ապրուստի միջոց։ Ինչո՞վ են հայ  DJ-ները տարբերվում աշխարհի այլ երկների DJ-ներից և ինչ միջավայրում են նրանք կայանում։  Ինչպես և ովքե՞ր են է նշում տոնը և ո՞րն է դրա նպատակը։ Հայաստանում ակումբային երաժշտության մակարդակը. Համագործակցության շրջանակները և ոլորտի զարգացման հնարավոր միջոցները»։




Լրահոս