Հարց քաղաքացիներից` ծառայողական քննության կողմերն ինչպիսի՞ իրավունքներ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ծառայողական քննության կողմերն ինչպիսի՞ իրավունքներ ունեն:

Սուսաննա Սարգսյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության կողմն իրավունք ունի ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված դեպքերում եւ ընթացակարգով`
ա) ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու դիմում. բ) ծառայողական քննություն սկսելու պահից ստանալ ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում. գ) ստանալ ծառայողական քննության անցկացման կապակցությամբ Խորհրդի որոշումների պատճենները, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով. դ) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնել` առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող, ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված փաստական տվյալներ կցելու եւ դրանց ընթացք տալու վերաբերյալ. ե) ծառայողական քննության ցանկացած փուլում, գրավոր դիմում ներկայացնելով, հետ վերցնել ծառայողական քննություն անցկացնելու մասին իր դիմումը. զ) տալ բացատրություններ. է) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ դիտողություններ ներկայացնել, որոնք հաշվի չառնելը բողոքարկման ենթակա չէ. ը) ծառայողական քննությունն ավարտվելուց հետո ծանոթանալ քննության նյութերին, քննությունը լրացնելու կապակցությամբ ներկայացնել միջնորդություններ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ իրավունքներ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս