Բանակում չծառայած Կորյուն Նահապետյանի կինն իրենից հարուստ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը ավելի աղքատիկ ունեցվածքի տեր է, քան իր կինը` Լեյլի Ղարիբյանը: Պատգամավորը անցած տարեվերջին ունեցել է 16 մլն դրամ, 30 հազար դոլար: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որ ամսական կազմում է 703 հազար դրամ, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտը` 96 հազար 827 դրամ, ստացած փոխառությունները, վարկերը` մոտ 19 հազար 900 դոլարի չափով:

Ի դեպ, Հայոց բանակում չծառայած, բայց միաժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի «սրտացավ ու մտահոգ» Նահապետյանը, որ կամուֆլյաժով սելֆիներ անելու առիթը բաց չի թողնում, Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` ինչպիսի իրավական հնարավորություն է տեսնում զինված ուժերի կողմից ռազմական դիմակայման շրջանակներում զինված ուժերի առանձին ստորաբաժանումների օգտագործման մասին: Հարցին ի պատասխան` Փաշինյանն արձագանքեց. «Ձեր հարցը զարմացնում է, ի գիտություն Ձեզ ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում, եւ Դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս