Մինչ Հայաստանը ճգնաժամի մեջ է, ԱԳՆ-ն հուշանվերներ է գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նորանոր դրսեւորումներ էր ստանում, երկրի արտաքին քաղաքականությամբ զբաղվող թիվ մեկ կառույցը զբաղված էր հուշանվերներ գնելով։ Ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ԱԳՆ-ն ծաղիկներ է գնել, բնականաբար, «Էնի Ռոուզ» ընկերությունից, որը հայտնի է իր թանկարժեք ծաղիկներով։ Այսպես` ԱԳՆ-ն ապրիլի 23-ին գնել է 31 հատ վարդ՝ վճարելով 39 հազար 500 դրամ, նույն արժեքով մեկ հատ ծաղկային կոմպոզիցիա:

«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ԱԳՆ ապրիլի 25-ին գնել է երկու յուղանկար, յուրաքանչյուրը 200 հազար դրամով:




Լրահոս