Ֆուտբոլիստներին պատժելու են դեղին քարտով տեսակրկնապատկեր պահանջելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) նոր կանոններ է սահմանել, որոնք վերաբերում են ֆուտբոլիստների կողմից տեսակրկնապատկերի օգնությանը դիմելու պահանջին,- հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը, ով մրցավարին ցույց է տալու տեսակրկնապատկերի ժեստը, պատժվելու է դեղին քարտով:

Նշվում է, որ մարզիչը և թիմի մյուս անդամները, ովքեր կփորձեն մտնել այն գոտի, որտեղ կատարվում է տեսակրկնապատկերի վերլուծությունը, նույնպես կզգուշացվեն, սակայն առանց քարտի:




Լրահոս