Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է. այս պահին նրան զննում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանում այսօր ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպում ունեցավ իր հրաժարականը պահանջող ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտորի ինքնազգացողողությունը վատացավ: Այս պահին Արամ Սիմոնյանին զննում են շտապօգնության աշխատակիցները:

Նշենք, որ այսօր առավոտից բողոքի ակցիա է ընթանում ԵՊՀ-ում: Մասնավորապես, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները դասադուլ են հայտարարել եւ մի քանի պահանջ են առաջ քաշել՝ ռեկտորի հրաժարական, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում, ուսանողական խորհդրի եւ Արհմիության լուծարում:




Լրահոս