Beeline- ի գլխավոր տնօրենը ելույթ ունեցավ «Առաջնորդության դպրոցի»շրջանավարտների առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը և շնորհավորեց 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտներին:

Շնորհավորական խոսքում ընկերության ղեկավարն անդրադարձավ կարիերայիև անձնական զարգացման թեմաներին, և որպես օրինակ ներկայացրեց «ՏրանսֆորմացիաԱրմենՏելիցմինչև VEON»պրեզենտացիան:

«Զարգացումն այսօր նշանակում է ամեն օր և ամեն ժամ սահմանել նոր նշաձող, որը «գրավելն»առաջին հայացքից անհնար է թվում։Եթե դա այդպես է, ապա ձեր նպատակներն իսկապես հավակնոտ են, և նույնիսկ ամեն ձախողումը ձեզ ավելի է մոտեցնելու հաջողությանը: Իսկես ձեզ համար ունեմ զարգացման, ինչպես նաև հաջողությունների և բացթողումների հիանալի պատմություն՝ ձեզ բոլորիդ լավ ծանոթ ընկերության օրինակով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջնորդության Դպրոցը կարևորում է հնարավորությունների ստեղծումը
երիտասարդների համար՝ հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող
տեսաբանների և կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ Հայաստանի
կարևորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն
Պյատախինի մտքերն ու խորհուրդները կարևոր ներդրում կհանդիսանան
երիտասարդների աշխարհայացքների և ապագա նախաձեռնությունների զարգացման
գործում», – նշեց Առաջնորդության Դպրոց հիմնադրամի խորհրդի նախագահ
Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինիելույթը տեղի ունեցավ Beeline և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում: Միջոցառումը տեղի ունեցավ Երևանի Double Treeby Hilton հյուրանոցում:




Լրահոս