Կարուսելներն անվտանգության դրական եզրակացություն են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018 թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման: Դրանցից 47-ը գտնվում է Երևանում, 8-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննություններն ընթացքի մեջ են, և արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:

Դրական եզրակացություն են ստացել նաև երեխաների սիրելի ժամանցավայրերից մայրաքաղաքում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ» այգու կարուսելները:

Ատրակցիոնները հիմնականում սեզոնային են, և մեծմասը ցուրտ եղանակին չի շահագործվում, սակայն որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կարուսելները տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվում են պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության:

ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017 թվականին իրականացրած ստուգուﬓերի արդյունքում անսարքություններ չեն հայտնաբերվել:

Ստորև ներկայացնում ենք նաև 2018թ. ընթացքում փորձաքննության ենթարկված ատրակցիոնների ցանկը:




Լրահոս