Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական միջոցառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի համախմբեց երեխաներին «Հին Երևան. կենդանի հիշողություն» թեմայի շուրջ:

Տոնախմբությունը մեկնարկեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում, որտեղ շուրջ 300 դպրոցականներ մասնակցեցին հանրային ինստալացիայի՝ վերապատկերելով դեռևս խորհրդային տարիներին Կասկադ համալիրի առաջին հարթակի տեղում գտնվող«Հին Կասկադ»շատրվանի խճանկարը, որի հեղինակը քանդակագործ Դերենիկ Դանիելյանն էր(1912-1994):

«Հին Երևան. կենդանի հիշողություն» նախագծի շրջանակներում ստեղծվել է նաև լրացված իրականության (AugmentedReality) հարթակ, որը հնարավորություն է տալիս «կենդանացնել» Դերենիկ Դանիելյանի հեղինակած խճանկարը՝ օգտագործելով արխիվային լուսանկարներ, դրվագներ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերից, ինչպես նաև խճանկարի անիմացիոն տարբերակը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրաքանչյուր տարի մեծ հանդիսությամբ նշում էԵրեխաներիպաշտպանությանմիջազգայինօրը: Այս տարի միջոցառումը նվիրվում է Երևան քաղաքի հիմնադրման 2800 ամյակին և, ներկայանալով նոր ձևաչափով, ինչպես նաև կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ Կենտրոնը երեխաներին և բոլոր այցելուներին հնարավորություն տվեց մասնակից դառնալու հին Կասկադի պատմության վերակենդանացմանը«ՀինԵրևան. Կենդանիհիշողություն» հրաշալինախագծիշրջանակներում, որն իրականություն դարձավ մեր մշտական գործընկերBeeline-իհովանավորությամբևաջակցությամբ:ՇնորհակալենքBeeline-ին՝իդեմսընկերությանԳլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, շարունակական աջակցության համար»,- ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Այսօր մենք շատ ուրախ ենք մասնակից լինել Հունիսի 1-ին նվիրված այս գեղեցիկ միջոցառմանը։ Հիանալի է, որ երեխաների պաշտպանության օրը մեր փոքրիկներն անցկացնում իրենց մայրաքաղաքի և մշակույթի պատմությանը ծանոթանալով։ Ինչպես հայտնի է, ամենահզոր զենքը գիտելիքն է, և հետևաբարկիրթ ու զարգացած սերունդըամենապաշտպանվածն է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տոնական միջոցառումն ամփոփվեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում Երևանին նվիրված Ելենա Երևանի և Լիլիթ Պիպոյանի համերգային ծրագրով:




Լրահոս