Ինչպես խնամել ձեռքերի մաշկը. սնուցման և խնամքի մի քանի պարզ եղանակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում:
Ձեռքերի մաշկը, բացառությամբ ներբանների, մարմնի մյուս մասերի մաշկի համեմատությամբ ավելի չոր է, ուստի դրանց ամենօրյա խնամքը պետք է սովորություն դառնա:

Ձեռքերի մաշկի սնուցման և խնամքի մի քանի պարզ եղանակներ

Արմունկները մարմնի այն հատվածներն են, որոնք ամենաշատն են ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Մաշկի սնուցման և հարթեցման համար կարելի է դրանց կիտրոնի հյութ քսել և մի քիչ պահել ձեթի մեջ:

Ոչ միայն ձեռքերի, այլև ամբողջ մարմնի համար հիանալի մաքրող միջոց է սուրճի մրուրին խառնած մեղրն ու թթվասերը:

Սնուցող միջոց է մեղրի, ձվի դեղնուցի և անուշադրի սպիրտի խառնուրդը: Այն քսում են մաքուր ձեռքերին, 30 րոպե անց լվանում գոլ ջրով:

Ձեռքերի մաշկի համար շատ օգտակար է գազարից պատրաստված խյուսը: Քերած գազարին և ստացված հյութին ավելացրեք մեկ ճաշի գդալ թթվասեր, մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնեք և քսեք ձեռքերին:

Մի´ թափեք ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք հակամանրէային և փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա մաշկը կլինի նուրբ, իսկ եղունգները կամրանան և չեն շերտավորվի:

Ամեն անգամ ջրի հետ շփումից հետո անհրաժեշտ է ձեռքերին շատ բարակ շերտով քսուք քսել: Տնային աշխատանք կատարելիս ռետինե ձեռնոցներ հագեք: Եթե ձեռնոցները երկար ժամանակով հագնելու անհրաժեշտություն կա, դրանց մեջ օսլա լցրեք, որպեսզի ձեռքերը չքրտնեն և մաշկը չչորանա:




Լրահոս