Ով է ՊԵԿ-ում ԱԱԾ-ի անվան տակ փորձել քայլեր անել. Արթուր Վանեցյանը զանգահարել է Դավիթ Անանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ զրուցեց ԱԱԾ պետի զանգի, ինչպես նաեւ պետությանը վնասի փոխհատուցման գործընթացի մասին:

-Պարո՛ն Անանյան, մայիսի 19-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր. « Բոլորիդ պարզ է, չէ՞, որ ես ապրել եմ այս հասարակության մեջ, բարեկամներ էլ ունեմ, ազգականներ էլ ունեմ, ընկերներ էլ ունեմ, որոնք զբաղեցնում են թե՛ պետական պաշտոններ, թե՛ բիզնեսով են զբաղվում , թե՛… : Ես բոլորին զգուշացրել եմ` հարգեք իմ այսօրվա կարգավիճակը, իմ այսօրվա ստեղծված իրողությունները եւ Ձեզ պահեք համապատասխան այսօրվա պահանջներին: Որեւէ խախտում եղավ, ես ոչ մի բանի առջեւ չեմ կանգնի … :Արդեն ինձ հայտնի է դեպքեր Պետական եկամուտների կոմիտեում իմ անվան տակ մարդիկ ինչ-որ բաներ են փորձում անել, զանգել եմ ՊԵԿ-ի նորաշնակ նախագահին եւ խնդրել եմ, որ հանկարծակի իմ անվան հետ կապված ոչ մեկի ոչ մի բան չանել, ես ոչ մեկի ոչ մի բան չեմ ասել»: Ո՞վ էր փորձել ԱԱԾ պետի անվան տակ որեւէ բան անել, եւ կոնկրետ ի՞նչ էր արել:

-Եղել է նման բան, բայց դա եղել է մասնավոր զրույց:

-Ի՞նչ էին ցանկացել անել ԱԱԾ տնօրենի անվան տակ, նոր պաշտոն էին ցանկացե՞լ ստանալ, թե՞ այլ խնդիր կա, մանրամասնեք մի փոքր :

-Չէ՛, չէ՛, այդպիսի բան չի եղել, իմ պաշտոնավորման առաջին օրը պարզեցի, որ իմ պաշտոնավարման նախորդ օրը հրամանով մի պաշտոնյայի նշանակել էին ինչ-որ կոնկրետ պաշտոնի:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս