Լուսանկարն արվել է ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ներգաղթյալների ալիք է սպասվում: Մեր շատ հայրենակիցներ պատրաստել են իրենց իրերը՝ Հայաստան մշտական բնակության վերադառնալու համար:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ դադարեցված կենսաթոշակի վճարման գործընթացը ե՞րբ է վերսկսվում:

Դիաննա Մարտիրոսյան (69 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է, եթե`
1) դատարանը որոշում է կայացրել կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ. այս դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, անձը կրկին հաշմանդամ է ճանաչվել, եւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացվել է անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքը: Այս դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է հաշմանդամ ճանաչվելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` անձի գրավոր դիմումի հիման վրա
3) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի վճարումը դադարեցնելու oրվանից, եթե ուuման մաuին ուuումնական հաuտատությունից տեղեկանք է ներկայացվում, այդ oրվանից հետո` 3 ամuվա ընթացքում, իuկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամuին հաջորդող ամuվա 1-ից.
4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենuաթոշակ նշանակված լինելու դեպքում անձի` տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալու ամuին հաջորդող ամuվա 1-ից:
Դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ամուսնալուծությունն ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է առաջացնում: Եվ խնդրում եմ ասեք` որքա՞ն է կազմում ամուսնալուծության պետական տուրքի դրույքաչափը:

Հրանուշ Մանուկյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջեւ դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը: Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10000 ՀՀ դրամ: Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:




Լրահոս