ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ ԱԺ-ի դիմաց

Ճանապարհային ոստիկանները ստուգում էին այս մեքենայի ապակիների մգության աստիճանը: Մի փոքր զարմանալի է, որ մեքենայի վարորդը ժպիտով է վերաբերվում ոստիկաններին ու նրանց աշխատանքին, չնայած վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու փաստը չի բացառվում: Հավանաբար, ոստիկանների հանդեպ նման վերաբերմունք առաջացել է «թավշյա հեղափոխությունից» հետո:

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը դիմել է ապաստանի թույլտվություն ձեռք բերելու համար, եւ դիմումը մերժվել է, ապա ինչպե՞ս կարելի է բողոքարկել մերժելու վերաբերյալ որոշումը:

Եպրաքսիա Մարտիրոսյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ դիմողն իրավունք ունի ապաստանի իր դիմումի վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վճռաբեկ դատարան:
Եթե դիմողը բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունվելը նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում:
Միաժամանակ հայտնում ենք, որ դիմողը չի արտաքսվի կամ որեւէ կերպ չի վերադարձվի վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե դիմողը անհարգելի պատճառով չներկայանա հարցազրույցի, ապա վերջինիս դիմումի քննարկումը կդադարեցվի ՄՊԾ-ի կողմից:

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար:

Լարիսա Պետրոսյան (65 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք` եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:
Այսպես, տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) դիմումը; 2) անձը հաստատող փաստաթուղթը; 3) հանրային ծառայությունների համարանիշը; 4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ; 5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների; 6) լուuանկար:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները:




Լրահոս