Երբ տանը փոքր երեխա կա, ապա ավելի է մեծանում հագուստը կեղտոտելու հնարավորությունը: Սակայն միշտ մեծ է ցանկությունը, որ երեխաները միշտ մաքուր տեսք ունենան: Ահա տարբերակ, որը կօգնի տնային պայմաններում սպիտակեցնել հագուստը:
Այս մեթոդի առավելությունն այն է, որ բավական մատչելի է և արդյունավետությամբ շատ բարձր է:
Բաղադրամասեր`
10 լիտր եռացող ջուր,
1 բաժակ լվացքի փոշի,
1 բաժակ ջուր,
4 ճաշի գդալ արևածաղկի յուղ,
4 ճաշի գդալ սպիտակեցնող հեղուկ
Կիրառումը`
Հագուստը պատրաստիր լվացքի: Խնդիր չէ, եթե այն լինի ծաղկային նկարներով:
Նշված բաղադրությունները լցրեք կաթսայի մեջ և ավելացրեք տաք ջուր:
Լավ խառնեք, որպեսզի բոլոր բաղադրամասերը միախառնվեն
Հագուստը դրեք կաթսայի մեջ և 20 րոպեի չափով թույլ կրակի վրա դրեք
Թողեք հագուստը մնա այդ խառնուրդի մեջ ամբողջ գիշեր
Առավոտյան այն լցրեք լվացքի մեքենայի մեջ
Եվ արդյունքը ձեզ կզարմացնի: