Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին նախատեսվում է, որ ներկա կլինեն 14 երկրի ղեկավարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախատեսվում է, որ ներկա կլինեն Աբխազիայի, Հայաստանի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Բելառուսի, Հունգարիայի, Սուդանի, Գաբոնի, Մոլդովայի, Պաղեստինի, Հարավային Օսիայի նախագահները, Քաթարի Էմիրը, Ղրղզստանի, Սան Տոմե և Պրինսիպի դեմոկրատական հանրապետության վարչապետները»,-ասված է Կրեմլի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Ֆուբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը և կդիտի եզրափակիչ Ֆրանսիա- Խորվաթիա խաղը:
Հուլիսի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին: