ՀՀԿ-ի դեմ ներկայացված հայցը հետ վերադարձվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ երկու քաղաքացի` Նունե Սողոմոնյանը եւ Յուրի Պոպովը, պահանջում են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀԿ-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչել եւ անվավերության հետեւանքներ կիրառել: Վերոնշյալ անձինք կուսակցությանը տարածք են վաճառել, սակայն թավշյա հեղափոխությունից հետո փոշմանել ու պահանջում են պայմանագիրը չեղյալ համարել: Այս գործը քննելու է դատավոր Տաթեւիկ Ստեփանյանը: Սակայն երեկ մեզ հայտնի դարձավ, որ դատարանը ՀՀԿ-ի դեմ ներկայացված հայցը հետ է վերադարձրել: Դատավոր Ստեփանյանը հայցվոր կողմի դիմումի մեջ սխալներ է գտել եւ որոշել է հայցը հետ ուղարկել` հորդորելով այն ուղղել: Կուղղե՞ն վերոնշյալ անձինք եւ կիկին կդիմեն դատարան, թե՞ ոչ, սպասենք զարգացումներին:




Լրահոս