Մեր ժամանակաշրջանը բացառիկ էր. Նադալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է երիտասարդ սերնդի մասին՝ առանձնացնելով իր հայրենակից Խաումե Մունարին.

«Նոր ժամանակաշրջան է սկսվում՝ Զվերև, Շապովալով… Բոլորի անունները չեմ կարող տալ, բայց հիմա առանձնահատուկ ուժեղ թենիսիստների սերունդ կա: Նրանք փոխարինելու են մեզ: Նրանք կսկսեն մեզանից լավ հանդես գալ, իսկ մեր տարիքը թույլ չի տա խաղալ թոփ մակարդակով:

Մեր ժամանակաշրջանը բացառիկ էր: Որոշ թենիսիստներ տարիներ շարունակ բարձր մակարդակով են հանդես եկել և հաղթել խոշորագույն մրցաշարերում:

Երիտասարդ թենիսիստներից կառանձնացնեմ Մունարին: Վերջին ամիսներին նա մեծ առաջընթաց է գրանցել: Ինձ համար հաճելի կլինի օգնել իսպանական թենիսի նոր աստղին»,- Նադալի խոսքը փոխանցում է ATP-ի պաշտոնական կայքը:




Լրահոս