Հարց քաղաքացիներից` եթե գործատուի մոտ աշխատողը կատարում է մի քանի աշխատանք, ապա ինչպես է հաշվարկվում նրա սոցվճարն ու եկամտահարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատողը նույն գործատուի մոտ միաժամանակ կատարում է ե՛ւ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանք, ե՛ւ քաղաքացիաիրավական պայմանագրով հաստատված աշխատանք: Խդրում եմ ասեք` նման դեպքերում ինչպե՞ս է հաշվարկվում սոցիալական ապահովության վճարը եւ եկամտահարկը:

Ռուբինա Սիմոնյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Եկամտահարկի հաշվարկման եւ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 23.2-րդ կետի դրույթներով` տվյալ ամսում աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված վճարումների յուրաքանչյուր հաշվարկի եւ այլ եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարվող եկամուտների) յուրաքանչյուր վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի եւ եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսում նշված եկամուտների ընդհանուր գումարից եւ անձնական նվազեցման չափից, ինչպես նաեւ Պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման եւ վճարման հրահանգի 9-րդ կետով` ՀՀ գործատուներն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար Oրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ, իսկ ՀՀ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար գործատուները սոցիալական վճարներ չեն կատարում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ առանձին վճարողների եւ գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել եկամտային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս