ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օգոստոսի 23-ը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1990 թ-ի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության մասին հռչակագիրը:

Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտմբերի 21-ին, երկիրը խորհրդային սոցիալիստականից վերածվեց անկախ հանրապետության: Թեև պետական տոնացույցում օրը կարմիրով ներկված չէ, բայց օգոստոսի 23-ը համարվում է նոր պատմության սկիզբը:

Հայաստանի անկախության մասին Հռչակագրով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։




Լրահոս